չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Բայդենի՝ նախագահական մրցավազքից դուրս գալը ժամանակի հարց է

Բայդենի՝ նախագահական մրցավազքից դուրս գալը ժամանակի հարց է

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի դուրս գալը նախագահական մրցապայքարից ժամանակի հարց է դարձել՝ պետության ղեկավարի կողմից իր կուսակիցների և հովանավորների աջակցության կորստի ֆոնին։ 

Նման հայտարարություն է արել The Wall Street Journal-ը (WSJ)՝ վկայակոչելով բարձրաստիճան դեմոկրատներին մոտ կանգնած անանուն աղբյուրներին։ Ըստ նրանց՝ Բայդենի մոտ կորոնավիրուսի հայտնվելը, ինչպես նաև մի շարք վերապահումներ, որոնք նա արել է վերջին հարցազրույցներում, դեմոկրատների մոտ անհանգստություն են առաջացրել նախընտրական արշավին մասնակցելու և Սպիտակ տանը երկրորդ ժամկետով մնալու հնարավորության վերաբերյալ։ Հրատարակության աղբյուրները նշում են, որ ստեղծված իրավիճակում նախագահի կուսակիցները նրա դուրս գալը նախագահական ընտրապայքարից միայն ժամանակի հարց են համարում և արդեն ակտիվորեն ծրագրում են իրենց հաջորդ քայլերն այն բանից հետո, երբ նա հրաժարվի մասնակցել առաջիկա ընտրություններին։

  • Կիսվել: