շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Բարոնուհի Քոկսը նամակով դիմել է Միացյալ Թագավորության կառավարությանը՝ կոչ անելով սատարել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրագործմանը

Բարոնուհի Քոկսը նամակով դիմել է Միացյալ Թագավորության կառավարությանը՝ կոչ անելով սատարել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրագործմանը

Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քոկսը նամակով դիմել է Միացյալ Թագավորության կառավարությանը կոչ անելով սատարել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրագործմանը, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ վերջին ռազմական իրողությունները ապացուցում են դրա անհրաժեշտությունը:
 
Նա նաև կոչ է արել հայրենի կառավարությանը դադարեցնել ամեն տեսակի զենքի մատակարարումը Թուրքիային և Ադրբեջանին և նրանց միջոցով տեռորիստական տարբեր խմբավորումներին:
 
Բարոնուհին կոչ է անում նաև մեծ Բրիտանիայի կառավարությանը անհետաձգելի և գործուն քայլեր ձեռնարկել հակամարտության գոտում կրակը դադարեցնելու ուղղությամբ, պահանջել Թուրքիայից չխառնվել հակամարտության մեջ և դադարեցնել ագրեսիան հայկական կողմի նկատմամաբ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: