ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Բաքվում «Ռուսական տան» հարցը կարող է և պետք է լուծվի. Գալուզին

Բաքվում «Ռուսական տան» հարցը կարող է և պետք է լուծվի. Գալուզին

Ռուսաստանը շփման մեջ է ադրբեջանական կողմի հետ և աշխատում է «Ռուսական տան» հնարավոր փակման հարցի կարգավորման ուղղությամբ, «Իզվեստիա» – ին հայտնել Է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:

«Մենք ցանկանում ենք կարգավորել հարցը, որպեսզի այն («Ռուսական տուն») չփակվի։ Այս թեմայի շուրջ աշխատում ենք ադրբեջանական կողմի հետ։ Ելնում ենք նրանից, որ այդ հարցը կարող է և պետք է լուծվի Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային փոխգործակցության հարաբերությունների շրջանակներում։ Մենք կարծում ենք, որ հենց այդպես պետք է նման հարցերին մոտենալ և անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեր երկրների քաղաքացիները կարողանան ազատորեն Ռուսաստանի և Ադրբեջանի համապատասխան կառույցների միջոցով ծանոթանալ միմյանց մշակույթին, սովորույթներին»,- ասել է Գալուզինը։

  • Կիսվել: