շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Բաքվում ձերբակալել են ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության նախագահին

Բաքվում ձերբակալել են ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության նախագահին

Բաքվում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության նախագահ Արիֆ Հաջիլըին: Այս մասին, ըստ Minval.az-ի, տեղեկացրել է կուսակցության նախկին նախագահ Իսա Ղամբարը:

Ըստ աղբյուրի` Հաջիլըն այժմ ոստիկանության բաժանմունքում է:

Նշենք, որ «Մուսավաթ» կուսակցությունը այսօր ակցիա պետք է իրականացներ Բաքվի գործադիր իշխանության շենքի մոտ, սակայն Գործադիր իշխանությունը համաձայնություն չէր տվել , ինչից հետո կուսակցությունը հայտարարել էր, որ ակցիան կանցկացնի առանց թույլտվության:    

  • Կիսվել: