կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Բաքվի բռնապետը պարգևատրել է 47 զինծառայողի՝ պետական սահմանապահ զորքերից. փորձագետ

Բաքվի բռնապետը պարգևատրել է 47 զինծառայողի՝ պետական սահմանապահ զորքերից. փորձագետ

Բաքվի բռնապետը պարգևատրել է 47 զինծառայողի պետական սահմանապահ զորքերից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:

՛՛Ծիծաղելի տեքստով հրամանագրով՝ պետական սահմանը պաշտպանելու, տարածքային ամբողջականությունը պահպանելու և առաջադրված խնդիրը լուծելու համար պարգևատրվել է մեկ հոգի 2-րդ աստիճանի «Հայրենիքին ծառայելու համար», հինգ հոգու 3-րդ աստիճանի «Հայրենիքին ծառայելու համար», 10 հոգու «Հայրենիքի համար», 8 հոգու «Արիության համար» և 23 հոգու «Զինվորական ծառայության համար» մեդալներով։

Պարգևատրվածներից երկուսը գեներալ-լեյտենանտ են, տասնյոթը՝ գնդապետ, վեցը՝ փոխգտնդապետ, ութը՝ մայոր, երկուսը՝ կապիտան, յոթը՝ ավագ լեյտենանտ, և ընդամենը վեցը շարքային կազմից՛՛,-գրել է նա։

 

 
 
 
 

  • Կիսվել: