Ծանրամարտի ԵԱ․ Դավիթ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր՝ ապրիլի 19-ին, տղամարդկանց 96 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս եկավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանը երկամարտի 373 կգ արդյունքով նվաճեց է բրոնզե մեդալ։ Պոկում վարժությունում Հովհաննիսյանը, հաջող կատարելով բոլոր երեք մոտեցումները, գլխավերևում պահել է 173 կգ կշռող ծանրաձողը և արժանացել է փոքր բրոնզե մեդալին։ Հրում վարժությունում 203 կգ արդյունքով դարձյալ բրոնզե մեդալ է նվաճել։
Այսօր ավելի վաղ պայքարի են դուրս եկել նաև 81 կգ քաշային կանայք:
Հայաստանի հավաքականի անդամ Էմմա Պողոսյանը երկամարտի 230 կգ արդյունքով զբաղեցրել է 5-րդ տեղը։ Պոկում վարժության ժամանակ Էմման բարձրացրել է 100, իսկ հրումում՝ 130 կգ կշռող ծանրաձողերը։
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մարգարիտա Առաքելյանը երկամարտում ցույց է տվել 211 կգ արդյունք և 10-րդն էր (95+116 կգ):