Բաքուն մտահոգություն է հայտնել Իրան-Իսրայել հակասության սրման կապակցությամբ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը լուրջ մտահոգություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում Իսրայելի իրականացրած ռազմական գործողությունների վերաբերյալ։
Արտգործնախարարության հայտարարության մեջ ասվում է.
«Մենք կոչ ենք անում կողմերին լուծել առկա տարաձայնությունները միայն միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան, երկխոսության և դիվանագիտության միջոցով»։
Արտգործնախարարությունը հատկապես ընդգծել է քաղաքացիական բնակչության ու քաղաքացիական օբյեկտների անվտանգության ապահովման կարևորությունը։
«Մերձավոր Արևելքում իրավիճակի հետագա սրացումը կանխելու համար կարևոր է շարունակել շփումները դիվանագիտական ուղիներով և ջանքերը՝ համապատասխան միջազգային մեխանիզմների շրջանակներում»,- ասվում է հայտարարության մեջ։