երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Բաքուն հայտնել է Ադրբեջանի սահմանապահ զորքերի զինծառայողի ինքնասպանության մասին

Բաքուն հայտնել է Ադրբեջանի սահմանապահ զորքերի զինծառայողի ինքնասպանության մասին

Բաքուն հայտնում է զինծառայողի ինքնասպանության մասին։ Հաղորդվում է, որ Ադրբեջանի Պետական ​​սահմանապահ ծառայության զինծառայող, կրտսեր ենթասպա Ռահիմ Նովրուզովն ինքնասպան է եղել իր բնակարանում։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ենթադրվում է, որ միջադեպը կապված չէ զինվորական ծառայության հետ։ Հետաքննություն է իրականացվում։

Ադրբեջանի ռազմական դատախազության  աշխատակիցները համապատասխան ստուգումներ են անցկացրել դատաբժշկական փորձագետի մասնակցությամբ, կատարվել է դիակի արտաքին և ներքին զննում, ինչպես նաև ձեռնարկվել են այլ գործողություններ:


  • Կիսվել: