Լիտվայի Կլայպեդա նավահանգստում մեկնարկել են ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի խոշորագույն զորավարժությունները
Լիտվայի Կլայպեդա նավահանգստում մեկնարկել են ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի խոշորագույն Baltops 24 զորավարժությունները: Այս մասին հայտնում է Լեհաստանի զինված ուժերի մամուլի ծառայությունը։
Ինչպես նշված է ծառայության տարածած հաղորդագրության մեջ՝ զորավարժությունները պաշտպանական բնույթ ունեն, այս տարի դրանց մասնակցում է տարբեր դասերի և տիպերի ավելի քան 50 նավ, 45 ուղղաթիռ և ինքնաթիռ, ինչպես նաև 9 հազար զինվոր։
Զորավարժությունների սցենարը ներառում է պայմանական երկրների միջև հակամարտության հետ կապված գործողություններ:
Զորավարժություններին մասնակցում է ՆԱՏՕ-ի 20 երկիր, այդ թվում՝ Թուրքիան, ԱՄՆ-ն և Գերմանիան։