Համաձայնագրի ընդհանուր ուրվագծերը որոշվել էին, բայց բանակցությունների ընթացքը լիովին փոխվեց. Իրանի նախագահ
Համաձայնագրի ընդհանուր ուրվագծերը որոշվել էին, վերջնական ստորագրությունը պետք է դներ Թրամփը, որպեսզի համաձայնագրից դուրս գալու հնարավորություն չլիներ։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ խոսելով ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին։
«Այնուամենայնիվ, 24 ժամից էլ քիչ անց բանակցությունների ընթացքը լիովին փոխվեց, և համաձայնագիրը վերջնականապես չհաստատվեց»,-նշել է նա։



