Բահրեյնը ժամանակավորապես փակել է օդային տարածքը՝ տարածաշրջանային լարվածության սրման պատճառով
Բահրեյնի իշխանությունները որոշել են ժամանակավորապես փակել երկրի օդային տարածքը՝ տարածաշրջանում իրավիճակի վատթարացման պատճառով։ Դրա մասին հայտնել է BNA պետական լրատվական գործակալությունը։
«Բահրեյնի Թագավորության տրանսպորտի և կապի նախարարության առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտարարել է երկրի օդային տարածքում օդային հաղորդակցության ժամանակավոր դադարեցման մասին՝ որպես նախազգուշական միջոց», -ասված է գործակալության հաղորդագրության մեջ։