Բացարձակ հիանալի արդյունք. Զելենսկին գնահատել է ՌԴ ռազմական օդանավակայանների վրա հարձակումը
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին X-ի իր միկրոբլոկում գրառում է կատարել Անվտանգության ծառայության ղեկավար Վասիլ Մալյուկի հետ աշխատանքային հանդիպումից։
«Բացարձակ հիանալի արդյունք։ Ուկրաինայի անկախ արդյունք։ Մեկ տարի, վեց ամիս և ինը օր՝ պլանավորման սկզբից մինչև արդյունավետ իրականացում։ Մեր ամենաերկար հեռահարության գործողությունը», - գրել է Ուկրաինայի նախագահը Telegram-ում։ «Իհարկե, մենք հիմա ամեն ինչ չենք կարող ձեզ պատմել, բայց այս ուկրաինական գործողությունները անպայման կգրվեն պատմության գրքերում։ Ուկրաինան պաշտպանվում է, և ճիշտ էլ անում ենք։ Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի Ռուսաստանը զգա այս պատերազմը դադարեցնելու անհրաժեշտությունը»,– ընդգծել է նա։
Հիշեցնենք, որ մինչ այդ ուղերձում Զելենսկին հայտնել էր, որ գործողությանը մասնակցել են ընդհանուր առմամբ 117 անօդաչու թռչող սարքեր և նույնքան անօդաչու թռչող սարքերի օպերատորներ։
«Ամենահետաքրքիրը, և դա արդեն կարելի է հրապարակավ ասել, այն է, որ մեր գործողության «գրասենյակը» ՌԴ-ում գտնվում էր Ռուսաստանի ԱԴԾ-ի շտաբի կողքին՝ նրանց շրջաններից մեկում։
Նրանց օդանավակայաններում գտնվող ռազմավարական թևավոր հրթիռային կրիչների 34 տոկոսը հարվածի տակ է հայտնվել։ Մեր մարդիկ գործել են Ռուսաստանի տարբեր շրջանների տարածքում՝ երեք ժամային գոտիներում։ Եվ մեր մարդիկ դուրս են բերվել Ռուսաստանի տարածքից գործողության նախօրեին, նրանք, ովքեր օգնել են մեզ այժմ նրանք անվտանգ են»։