կիրակի, սեպտեմբեր 6
6 / 9 / 2026
Այն փաստը, որ Պուտինը հանդիպել է ԱՄՆ հատուկ բանագնացների հետ, վկայում է վստահության մթնոլորտի մասին. Պեսկով

Այն փաստը, որ Պուտինը հանդիպել է ԱՄՆ հատուկ բանագնացների հետ, վկայում է վստահության մթնոլորտի մասին. Պեսկով

Այն փաստը, որ Պուտինը հանդիպել է ԱՄՆ հատուկ բանագնացների հետ, վկայում է վստահության մթնոլորտի մասին։ Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շաբաթ օրը Կրեմլում հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։ Հանդիպումը տևել է ավելի քան երեք ժամ։

ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկել են Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու բանակցությունների հաջորդ քայլերը, որոնք կհայտարարվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։

Ռուսական կողմից բանակցություններին մասնակցել են նաև ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը և արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։

  • Կիսվել: