ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ավելի քան 300 թուրք գրողներ հանդես են եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ համատեղ հայտարարությամբ

Ավելի քան 300 թուրք գրողներ հանդես են եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ համատեղ հայտարարությամբ

Ավելի քան 300 թուրք գրողներ հանդես են եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ համատեղ հայտարարությամբ:

Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ 301 գրողներ հայտարարել են, որ չեն պատրաստվում լռել և դեմ են «այս հակաժողովրդավարական պրակտիկային»։

«Մենք նույնպես փողոցում ենք։ Մենք նաև ասում ենք «ոչ» այս անարդարությանը»,-ասված Է նրանց տարածած հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 19-ից Թուրքիայում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո: Նրան մեղադրում են կոռուպցիայի մեջ: Հնարավոր արտահերթ ընտրություններում Էրդողանի գլխավոր ընդդիմախոսներից մեկը համարվող քաղաքական գործիչն ավելի ուշ կալանավորվել և հեռացվել է Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից:

  • Կիսվել: