կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Ատում եմ սրիկաներին, որոնք Ռուսաստանի մահն են ուզում. Մեդվեդև

Ատում եմ սրիկաներին, որոնք Ռուսաստանի մահն են ուզում. Մեդվեդև

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը պատասխանել է Telegram-ում իր գրառումների առանձնահատուկ կոշտության մասին հարցին։ Նա հայտարարել է, որ ատում է «բճերին ու սրիկաներին», որոնք «Ռուսաստանի մահ են ուզում»։

Միաժամանակ, Մեդվեդևը չի պարզաբանել, թե կոնկրետ ում մասին է խոսքը։

Ամենից հաճախ ԱԽ փոխնախագահը բացասաբար է գրում Ուկրաինայի, Եվրամիության և ԱՄՆ-ի իշխանությունների մասին։

«Մարդիկ ինձ հաճախ են հարցնում, թե ինչու են Telegram-ի իմ գրառումներն այդքան կոշտ: Պատասխանն այն է, որ ես ատում եմ նրանց: Նրանք բճեր և սրիկաներ են։ Մահ են ուզում մեզ՝ Ռուսաստանի համար։ Եվ քանի դեռ ողջ եմ, ամեն ինչ կանեմ, որ դրանք անհետանան»,- գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալը:

Մեդվեդևը իր Telegram ալիքում պարբերաբար հրապարակում է գրառումներ՝ անդրադառնալով Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությանը, Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցներին և Արևմուտքում ռուսական մշակույթի «չեղարկմանը»։

  • Կիսվել: