հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Արգելափակվել է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Իմամօղլուի X-ի միկրոբլոգ մուտքը

Արգելափակվել է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Իմամօղլուի X-ի միկրոբլոգ մուտքը

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ, գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) անդամ Էքրեմ Իամամօղլուի ձերբակալումից հետո արգելափակվել է  նրա X-ի միկրոբլոգ մուտքը։ Նրան  X-ում հետևում է շուրջ 10 մլն մարդ։ Նշենք, որ  Իմամօղլուի օգտահաշիվ կարելի է մուտք գործել այլ երկրներից և VPN-ի միջոցով։ Այս մասին հայտնում է Էրմենիհաբերը:

Հիշեցնենք, որ Իմամօղլուն  մեղադրվում է կաշառք վերցնելու, շանտաժի, փողերի լվացման, մրցույթների կեղծման և անձնական տվյալների ապօրինի հավաքագրման մեջ։ Նշենք, որ Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը կալանավորվել  էր այս տարվա  մարտի 19-ին,  իսկ  մարտի 23-ին ձերբակալվել ու մինչ օրս գտնվում է Սիլիվրիի բանտում

 

  • Կիսվել: