Արևմուտքը պետք է որքան հնարավոր է շուտ հաշտություն կնքի Ռուսաստանի հետ ուկրաինական հակամարտության հարցում. ԱՄՆ բանակի թոշակի անցած փոխգնդապետ
Արևմուտքը պետք է որքան հնարավոր է շուտ հաշտություն կնքի Ռուսաստանի հետ ուկրաինական հակամարտության հարցում: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱՄՆ բանակի թոշակի անցած փոխգնդապետ Դանիել Դեյվիսը։
Նա, մասնավորապես, նշել է. «Ես ձեզ հնարավորինս հստակ զգուշացնում եմ. մենք կարող ենք ունենալ մեր վերջին հնարավորությունը՝ դադարեցնելու այս պատերազմը՝ նախքան մարտական գործողությունները կտարածվեն Ուկրաինայի սահմաններից դուրս»:
Ըստ Դեյվիսի՝ կարգավորման դիվանագիտական մոտեցումը լավագույն տարբերակն է։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Սպիտակ տան հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ տեղի է ունեցել Կրեմլում շաբաթ օրը և տևել է մոտ երեք ժամ։
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը նշել է, որ կողմերը քննարկել են ուկրաինական կարգավորման հնարավոր ուղիները։ Նա բանակցությունները բնութագրել է որպես առարկայական և վստահության վրա հիմնված։ Նա հավելել է, որ Պուտինը ընդգծել է հակամարտության արմատական պատճառները լուծելու անհրաժեշտությունը և հստակ գնահատական է տվել Հյուսիսային ռազմական շրջանում տիրող իրավիճակին՝ նշելով ռուսական բանակի առաջխաղացումը։



