ԱՊՀ առաքելությունը կդիտարկի Ադրբեջանի խորհրդարանի արտահերթ ընտրությունը
Ադրբեջանում խորհրդարանի արտահերթ ընտրությունում ԱՊՀ դիտորդական առաքելությունը կգլխավորի Համագործակցության գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Լեոնիդ Անֆիմովը, հայտնում են ԱՊՀ գործադիր կոմիտեից:
Ինչպես հաղորդվում է՝ դիտորդական առաքելությունն ընտրարշավի դիտարկումն իրականացնելու է ադրբեջանական կողմի հրավերով:
«ԱՊՀ դիտորդների առաքելության աշխատանքը կառուցվելու է բացության, չեզոքության և ընտրական գործընթացին ու պետության ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների վրա»,- նշել են գործկոմում: