Անվտանգության խորհուրդը պիտի պատասխանատվության ենթարկի Իսրայելին և ԱՄՆ-ին՝ որպես Իրանի դեմ ագրեսիայի մեղավորներ. Արաղչի
Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին կիրակի օրը նամակ է գրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարին և նախագահին՝ Իրանի դեմ չարագործության համար սիոնիստական ռեժիմին և Ամերիկայի Միացյալ Նահանգներին պատասխանատվության ենթարկելու պահանջով, գրում է parstoday.ir-ը:
Նամակում նշվում է. ՛՛2025 թվականի հունիսի 13-ին Իսրայելի ռեժիմի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ագրեսիայի սկսվելուց ի վեր, որը ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետի կոպիտ խախտում է, մի շարք բնակելի տարածքներ, քաղաքացիական անձինք և քաղաքացիական ենթակառուցվածքներ դիտավորյալ թիրախավորվել են, ինչը համարվում է միջազգային իրավունքի ակնհայտ խախտում։
Անվտանգության խորհուրդը պետք է ճանաչի Իսրայելի ռեժիմին և Ամերիկայի Միացյալ Նահանգներին որպես ագրեսիայի նախաձեռնողներ և ճանաչի նրանց հետագա պատասխանատվությունը, ներառյալ փոխհատուցման վճարումը։
Այս ոտնձգությունն անամոթ հարձակում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների դեմ, և դրա ու դրանից բխող իրավական հետևանքների անտեսումը լրջորեն թուլացրել է ՄԱԿ-ի համակարգի հեղինակությունը՛՛։