շաբաթ, հունիս 14
14 / 6 / 2025
Անտոնիու Գուտերեշը մտահոգված է Իրանի միջուկային օբյեկտների ուղղությամբ Իսրայելի հարվածների առնչությամբ

Անտոնիու Գուտերեշը մտահոգված է Իրանի միջուկային օբյեկտների ուղղությամբ Իսրայելի հարվածների առնչությամբ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մտահոգված է Իրանի միջուկային օբյեկտների ուղղությամբ Իսրայելի հարվածների առնչությամբ և կողմերին առավելագույն զսպվածության կոչ է անում, այս մասին հայտնել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը:

«Գլխավոր քարտուղարը դատապարտում է ցանկացած ռազմական սրացում Մերձավոր Արևելքում: Նա մտահոգված է Իրանի միջուկային օբյեկտների վրա Իսրայելի գրոհների առնչությամբ այն ժամանակ, երբ Իրանը և ԱՄՆ-ն բանակցություններ են վարում իրանական միջուկային ծրագրի շուրջ: Գլխավոր քարտուղարը հիշեցնում է ՄԱԿ-ի անդամ պետությունների պարտականության մասին՝ գործել ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան», - նշվում է հայտարարության մեջ:

«Գլխավոր քարտուղարը երկու կողմերին խնդրում է առավելագույն զսպվածություն դրսևորել և ամեն գնով խուսափել հակամարտության սրացումից», - հավելել է Հաքը:

  • Կիսվել: