երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
Անլեգալ միգրացիայի դեմ պայքարի մասին օրենքներն արդեն էապես փոխում են իրավիճակը. ՌԴ Պետդումայի նախագահ

Անլեգալ միգրացիայի դեմ պայքարի մասին օրենքներն արդեն էապես փոխում են իրավիճակը. ՌԴ Պետդումայի նախագահ

Պետդումայի՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարին ուղղված օրենքներն ուժի մեջ են մտել եւ արդեն զգալիորեն փոխում են իրավիճակն այս ոլորտում, լրագրողներին ասել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Իրավիճակը զգալիորեն փոխվել է անօրինական միգրացիայի դեմ պայքարի առումով։ Բոլոր օրենքներն ուժի մեջ են մտել։ Մենք պետք է արժանին մատուցենք Քննչական կոմիտեին, ներքին գործերի նախարարությանը եւ գլխավոր դատախազությանը՝ նրանք օրենքի տառին հավատարիմ են, ինչը գործում է»,- ասել է Վոլոդինը։

Նա հիշեցրել է, որ 2024-ից ի վեր Պետդուման ընդունել է անօրինական միգրացիայի դեմ պայքարին ուղղված 16 օրենք, որոնք դարձել են իրավապահ մարմինների աշխատանքի հիմքը։ Վոլոդինն ընդգծել է, որ նորամուծությունների մեծ մասի նախաձեռնողները Պետդումայի պատգամավորներն են եղել։

  • Կիսվել: