ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Անկարան աշխատում է թուրք-իրանական հարաբերությունների ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդման ուղղությամբ. Էրդողան

Անկարան աշխատում է թուրք-իրանական հարաբերությունների ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդման ուղղությամբ. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Իրանի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային հարցեր: Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմը:

Էրդողանը հայտարարել է, որ Անկարան շարունակում է աշխատել առաջիկա ժամանակահատվածում թուրք-իրանական հարաբերությունների ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդմանն նպատակով արվող քայլերի ուղղությամբ:

Փեզեշքիանն էլ ընդգծել է, որ Իրանը պատրաստ է ակտիվ քայլեր ձեռնարկել իսլամական երկրների, հատկապես՝ Թուրքիայի հետ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ։

  • Կիսվել: