չորեքշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2025
ԱՄՆ-ը նախատեսում է մինչև տարեվերջ մաքսատուրքերից ավելի քան 300 միլիարդ դոլարի եկամուտ հավաքել. Սքոթ Բեսենթ

ԱՄՆ-ը նախատեսում է մինչև տարեվերջ մաքսատուրքերից ավելի քան 300 միլիարդ դոլարի եկամուտ հավաքել. Սքոթ Բեսենթ

ԱՄՆ-ն ակնկալում է մինչև տարեվերջ նոր մաքսատուրքերից ստանալ ավելի քան 300 միլիարդ դոլարի եկամուտ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կաբինետի նիստում։

«Այսպիսով, մենք կարող ենք ակնկալել, որ տարեվերջին այն կկազմի ավելի քան 300 միլիարդ դոլար», - ասել է ԱՄՆ ֆինանսների նախարարը՝ մեկնաբանելով նոր մաքսատուրքերից ստացված եկամուտների չափը։

 

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այլևս չի պլանավորում հետաձգել մաքսատուրքերը, որոնք ներկայումս նախատեսված են ուժի մեջ մտնել օգոստոսի 1-ից։

«Երեկ երկրներին ուղարկված նամակների և այսօր, վաղը և դրանից հետո կարճ ժամանակահատվածում ուղարկվելիք նամակների համաձայն, մաքսատուրքերը կսկսեն վճարվել 2025 թվականի օգոստոսի 1-ից», - գրել է ամերիկացի առաջնորդը Truth Social-ում։ «Այդ ժամանակացույցը չի փոխվել և չի փոխվի։ Այլ կերպ ասած, ամբողջ գումարը պետք է վճարվի 2025 թվականի օգոստոսի 1-ին։ Հետաձգումներ չեն լինի»-հավելել է նա։

  • Կիսվել: