շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
ԱՄՆ-ը միակողմանիորեն չի նվազեցնի չինական ապրանքների համար սահմանված մաքսատուրքերը. Սպիտակ տուն

ԱՄՆ-ը միակողմանիորեն չի նվազեցնի չինական ապրանքների համար սահմանված մաքսատուրքերը. Սպիտակ տուն

Վաշինգտոնից հայտարարել են, որ ԱՄՆ նախագահը չի պատրաստվում միակողմանիորեն նվազեցնել չինական ապրանքների համար ավելի վաղ սահմանված մաքսատուրքերը: Սպիտակ տան խոսնակը շեշտել է՝ Պեկինը պետք է գնա զիջումների։

 

Քերոլայն Լևիտի խոսքերը հաջորդել են Դոնալդ Թրամփի հայտարարությանը, որ Չինաստանի դեմ ամերիկյան մաքսատուրքերը կարող են 145-ից հասցվել 80 %-ի:

Ակնկալվում է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարը և առևտրային հարցերով Դոնալդ Թրամփի բանակցողը Շվեյցարիայում պետք է հանդիպեն տնտեսական հարցերով Պեկինի ներկայացուցիչների հետ՝ կարգավորելու ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմը:

 

Դոնալդ Թրամփը համոզմունք է հայտնել, որ կողմերին կհաջողվի արդար գործարք կնքել:

  • Կիսվել: