շաբաթ, մայիս 3
3 / 5 / 2025
ԱՄՆ-ը կարող է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ՝ Ռուսաստանի հետ համագործակցության համար. Bloomberg

ԱՄՆ-ը կարող է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ՝ Ռուսաստանի հետ համագործակցության համար. Bloomberg

Ահաբեկչության դեմ պայքարի և ֆինանսական հետախուզության հարցերով ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Բրայան Նելսոնը հաջորդ շաբաթ կայցելի Թուրքիա՝ քննարկելու ռուսական կազմակերպությունների դեմ ամերիկյան պատժամիջոցները: Այդ մասին հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Գործակալության տվյալով՝ նա Թուրքիային կխնդրի հետևել ԱՄՆ պատժամիջոցներին ռուսական մի շարք կազմակերպությունների և ՀԱՄԱՍ-ի ֆինանսական գործունեության դեմ:

Ավելի վաղ Վաշինգտոնը պատժամիջոցներ էր սահմանել մոտ մեկ տասնյակ թուրքական ընկերությունների և որոշ ֆիզիկական անձանց դեմ՝ սահմանափակումները շրջանցելու հարցում Ռուսաստանին օգնելու համար: Նշվում է, որ ԱՄՆ-ը նախազգուշացրել է մի շարք թուրքական ընկերությունների հնարավոր պատժամիջոցների մասին, որոնք կարող են խաթարել իրենց կապերը արևմտյան ֆինանսական համակարգի հետ:

  • Կիսվել: