ԱՄՆ-ն չի բացառում, որ կործանիչ ինքնաթիռից բացի՝ Իրանը նաև ամերիկյան ուղղաթիռ է խոցել
Ամերիկացի երկու պաշտոնյաներ Newsmax-ին հաստատել են, որ օդաչուներից մեկը փրկվել է և բուժում է ստանում։
Աղբյուրներից մեկը հայտնել է, որ չի բացառվում՝ F-15-ի երկրորդ օդաչուին գտնելու համար փրկարարական գործողության ժամանակ Իրանի օդային տարածքում նաև Blackhawk ուղղաթիռ է խոցվել։
Որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանը հայտարարել էր ամերիկյան երկրորդ F-35 կործանիչը խոցելու մասին, իսկ ավելի ուշ Իրանը հայտարարեց կործանիչից բացի նաև ամերիկյան ուղղաթիռի խոցման մասին:
Ինչպես հայտնել է իրանական իրանական Tasnim-ը՝ Շահրե Քորդ քաղաքի Ոսկի վաճառողների միությունը 100 հազար դոլար պարգև է խոստացել ամերիկացի օդաչուի բռնելու համար:
«Երկրի օդային տարածքի խախտմանն ի պատասխան՝ Շահրե Քորդի Ոսկի վաճառողների միությունը հայտարարություն է տարածել, որով դատապարտում է այդ գործողությունը և 100 հազար դոլար պարգև է առաջարկում օդաչուի ինքնությունը պարզելու և նրան բռնելու համար»,- նշված է հայտարարության մեջ։


