ԱՄՆ-ում սկսվում է Թրամփի իմփիչմենթի գործի քննությունը
ԱՄՆ-ի Սենատում կսկսվի նախագահ Դոնալդ Թրամփին իմփիչմենթի շրջանակներում առաջադրված մեղադրանքների քննությունը։ Այս մասին հայտնել է հանրապետական մեծամասնության առաջնորդ Միթչ Մակքոնելը։
Ըստ նրա՝ հունվարի 16-ի կեսօրին կլսեն մեղադրողներին Ներկայացուցիչների պալատից, որոնք սենատորներին կներկայացնեն Թրամփին առաջադրված մեղադրանքի հոդվածները:
Ներկայացուցիչների պալատը հունվարի 15-ին քվեարկել է նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկման գործը Սենատ հանձնելու օգտին:
Հիշեցնենք, որ Սպիտակ տան ղեկավարին ներկայացված է մեղադրաքի երկու հոդված՝ իշխանության չարաշահում եւ Կոնգրեսի հետաքննության խոչընդոտում: