շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը պաշտոնանկ է արվել

ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը պաշտոնանկ է արվել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերն պաշտոնից ազատել է ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Փիթեր Մանդելսոնին, տեղեկացնում է Reuters–ը:

Ինչպես հաղորդվում է՝ Մանդելսոնին ազատել են ԱՄՆ-ում մահացած սեռական հանցագործ Ջեֆրի Էպշտեյնի հետ ունեցած կապերի բացահայտումից հետո:

Հրապարակվել են են մի շարք էլեկտրոնային նամակներ, որոնք բացահայտել են նրա սերտ կապը Ջեֆրի Էպշտեյնի հետ, նաև գաղտնազերծվել է նամակ, որում Մանդելսոնը Էպշտեյնին անվանել է «իմ լավագույն ընկերը»։

Լրատվամիջոցներում հրապարակվել են էլեկտրոնային նամակներ, որոնցում Մանդելսոնը խորհուրդ էր տվել Էպշտեյնին պայքարել վաղաժամկետ ազատ արձակման համար 2008 թվականին, երբ նրան սպառնում էր 18 ամսվա ազատազրում՝ անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու համար։

Մանդելսոնը սեպտեմբերի 10–ին հայտարարել էր, որ խորապես զղջում է Էպշտեյնի հետ կապի համար:

 

  • Կիսվել: