ԱՄՆ-ում կորոնավիրուսից ևս 3 մարդ է մահացել
ՄՆ-ի Վաշինգտոնի նահանգում մարտի 2-ին եւս երեք մարդ Է մահացել կորոնավիրուսից: Այսպիսով մահացածների թիվը հասավ հինգի։ Այդ մասին հայտնել է Քինգի օկրուգի հանրային առողջապահության վարչությունը:
«Այսօր մենք գրանցել ենք վարակման չորս նոր դեպք: Չորսից երկուսը մահացել են: Բացի այդ, մահացել է ավելի վաղ հայտնաբերված վարակվածներից եւս մեկը»,- հայտնել է վարչությունը Twitter-ում:
Ներկայում նահանգում կորոնավիրոււսով վարակվածների թիվը 14, նրանցից հինգը մահացել են:
Ինչպես հայտնել 1 CNBC ամերիկյան հեռուստաալիքը, ԱՄՆ-ի ամբողջ տարածքում վարակվածների թիվը հասել է 91-ի: