ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
ԱՄՆ-ում կնոջ են ձերբակալել մեքենայով ԿՀՎ-ի գլխավոր գրասենյակ մտնելու փորձի համար

ԱՄՆ-ում կնոջ են ձերբակալել մեքենայով ԿՀՎ-ի գլխավոր գրասենյակ մտնելու փորձի համար

Միացյալ Նահանգների իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են մի կնոջ, որը փորձել է առանց թույլտվության մեքենայով մտնել Վիրջինիա նահանգի Մաքլին քաղաքում գտնվող ԿՀՎ-ի գլխամասային գրասենյակի տարածք, հաղորդում է CNN-ը։

Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով՝ կինը, մոտենալով կենտրոնական դարպասին, չի ենթարկվել անվտանգության աշխատակիցների՝ կանգ առնելու պահանջներին, վերջինները կրակ են բացել և վիրավորել կնոջը:

NBC-ի աղբյուրների փոխանցմամբ՝ մեքենան վարել է 27-ամյա Մոնիա Սպադարոն։ Ներկայումս բժշկական ծառայությունները ստուգում են, թե արդյոք նա ալկոհոլի ազդեցության տակ չի՞ եղել։

ԿՀՎ-ն հայտարարել է, որ փակել է Վիրջինիայի իր գրասենյակ տանող գլխավոր դարպասը և կոչ է արել աշխատակիցներին՝ մուտքի և ելքի համար օգտվել այլընտրանքային ճանապարհներից:

  • Կիսվել: