ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը Երևանից հետո մեկնել է Բաքու
ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հաքը Երևանից հետո այսօր ժամանել է Բաքու։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Հաքը Բաքվում կքննարկի տնտեսական զարգացման և տարածաշրջանային անվտանգության հարցեր։
Ջոշուա Հաքին նախօրեին էր Երևանում։ Նա հանդիպեց արտգործնախարար Արարատ Միրզոյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ, քննարկեց տարածաշրջանային անվտանգության հարցեր:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օրերս հայտարարեց, որ Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարատև խաղաղության հաստատմանը։