հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Իրանի հարցում Թրամփի լիազորության սահմանափակման մասին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Իրանի հարցում Թրամփի լիազորության սահմանափակման մասին

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի օրենսդիրները հունիսի 3-ին աջակցեցին այն բանաձևին, որը կոչված է ստիպել ամերիկացի նախագահ Դոնալդ Թրամփին դադարեցնելու Իրանի դեմ հարվածները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին գրում է The Hill պարբերականը։

Բանաձևի օգտին քվեարկել է 215 կոնգրեսական, իսկ 208-ը դեմ է արտահայտվել։

Չորս հանրապետական՝ Թոմաս Մեսին, Բրայան Ֆիցպատրիկը, Թոմ Բարեթը և Ուորեն Դևիդսոնը, միացել են դեմոկրատներին՝ աջակցելով բանաձևին։

The Hill-ը նշում է, որ այս քվեարկությունը նշանակալի քայլ առաջ է Իրանի հետ հակամարտության շուրջ քաղաքական պայքարում։

«Սա շատ կարևոր է։ Մենք մոտենում ենք նրան, որ Կոնգրեսի երկու պալատներն այս պատերազմը հայտարարեն անօրինական։ Այն, ինչ նա (Թրամփը) արել է, ավելի ու ավելի անընդունելի է դառնում», – հրատարակությանն ասել է Ներկայացուցիչների պալատի անդամ Ջարեդ Հաֆմանը։

Հունիսի 3-ի քվեարկությունը դարձավ չորրորդ դեպքը, երբ օրենսդիրները փորձում են սահմանափակել Թրամփի լիազորություններն Իրանի նկատմամբ։

Բանաձևն այժմ պետք է ներկայացվի Սենատի քննարկմանը։

  • Կիսվել: