ԱՄՆ-ն վերսկսել է հետախուզական տվյալներով կիսվել Ուկրաինայի հետ․ Զելենսկի
Միացյալ Նահանգները վերսկսել է հետախուզական տվյալների փոխանակումն Ուկրաինայի հետ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս մասին ասել է NBC News-ին տված հարցազրույցում։
«Մենք շատ երախտապարտ ենք դրա համար (Կիևի հետ հետախուզական տվյալների փոխանակման)։ Այժմ ամեն ինչ աշխատում է», – պատասխանել է նա՝ խոսելով համապատասխան թեմայով շուրջ։
Նրա խոսքով, հետախուզական տվյալների փոխանակումը դադարեցված էր «որոշակի ժամանակահատվածով»։ Զելենսկին չի հստակեցրել, թե կոնկրետ երբ է գործընթացը վերսկսվել։
Ուկրաինայի ղեկավարը նաև հույս է հայտնել, որ ամերիկյան պատվիրակության հետ բանակցությունները տեղի կունենան արդեն հաջորդ շաբաթ։



