ԱՄՆ-ն Շրի Լանկայի ափերի մոտ իրանական ռազմանավ է խորտակել. Հեգսեթ
ԱՄՆ-ն Հնդկական օվկիանոսում խորտակել է «իրանական ռազմանավ, որն իրեն անվտանգ էր զգում միջազգային ջրերում»։ Այս մասին Պենտագոնում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը՝ հավելելո. «Փոխարենը` այն խորտակեց տորպեդոն»:
Նա նշել է, որ սա Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին դեպքն է, երբ ամերիկյան սուզանավը տորպեդահարել է հակառակորդի նավը։
«Մենք պայքարում ենք հաղթելու համար»,-ասել է պատերազմի նախարարը:
Հեգսեթը չի հստակեցրել, թե կոնկրետ որ նավի մասին է խոսքը, սակայն ավելի վաղ Շրի Լանկայի ռազմածովային ուժերը հայտնել էին, որ Հնդկական օվկիանոսում խորտակվել է Իրիս Դենա նավը, և նավում գտնվող մոտ 140 մարդ անհետ կորել է: Արդեն հայտնաբերվել է առնվազն 80 մարդու աճյուն, որոնք եղել են իրանական նավի վրա: Այդ մասին BBC-ին հայտնել է Շրի Լանկայի պաշտպանության նախարարության քարտուղար Սամպաթ Թույյակոնտան: Ավելի ուշ զոհերի թիվը, իշխանությունների տվյալներով, հասել է 87-ի։


