կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
ԱՄՆ-ն խախտել է ԱԽ 2231 բանաձևը. Խատիբզադե

ԱՄՆ-ն խախտել է ԱԽ 2231 բանաձևը. Խատիբզադե

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ-ն խախտել է ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձևը, գրում է parstoday.com-ը:

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն. ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն, արձագանքելով Եվրոեռյակի ու ՄԱՆ-ի համատեղ հայտարարությանը, Թվիթերում գրել է. «ԱՄՆ կառավարությունը պատասխանատվություն է կրում ստեղծված իրավիճակի համար՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևը խախտող և ՀԳՀԾ-ից դուրս եկած կողմ»։

Խաթիբզադեն հավելել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը որպես գործիք օգտագործելու քայլը կասկածի տակ է դնում ՄԱԳԱՏԷ-ի գործողությունների օրինականությունը. այդ քայլի հեղինակներին օգուտ տալու փոխարեն».

Ավելի վաղ, Եվրոեռյակի ԱԳ նախարարների քաղաքական տեղակալները Ռիադում հանդիպել էին Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցչի և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամների ներկայացուցիչների հետ, իսկ վերջում հանդես եկել համատեղ հայտարարությամբ։ .

Հայտարարության մեջ Իրանի դեմ մեղադրանք է ուղղվել «տարածաշրջանում ապակայունացնող գործողություններ» իրականացնելու մեջ։

 

  • Կիսվել: