ԱՄՆ-ն կարող է ճնշում գործադրել Ուկրաինայի վրա՝ ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլին մասնակցելու համար
Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել Ուկրաինայի վրա՝ հունիսի 2-ին Ստամբուլում նախատեսված ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլին մասնակցելու նպատակով, նույնիսկ եթե Ռուսաստանը մինչ այդ չտրամադրի խաղաղության մասին հուշագիրը։
Այս մասին գրում է The Washington Post-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ պարբերականի՝ Ուկրաինայի մանևրելու հնարավորությունները սահմանափակ են՝ ԱՄՆ-ի ռազմական և հետախուզական օգնությունից կախվածության պատճառով։
Նշվում է, որ Վաշինգտոնում նպատակահարմար են համարում բանակցությունների շարունակումը՝ խաղաղության գործընթացը պահպանելու և միջազգային ճնշումը Ռուսաստանի վրա ուժեղացնելու համար։
Ռուսաստանն ու Ուկրաինան երեք տարվա ընդմիջումից հետո վերսկսել են ուղիղ բանակցությունները Ստամբուլում։ Երկրորդ փուլը նախատեսված է հունիսի 2-ին։ Կրեմլը հայտնել է, որ պատրաստվում է ներկայացնել խաղաղության հուշագրի իր տարբերակը հենց հանդիպման օրը, սակայն հրաժարվել է բացահայտել դրա բովանդակությունը։
Կիևը ցանկացել է նախապես ծանոթանալ ռուսական փաստաթղթին՝ նշելով, որ դա կնպաստի ավելի կառուցողական բանակցային գործընթացի ձևավորմանը։