ԱՄՆ-ն Իրանքի նկատմամբ կարող է կիրառել աննախադեպ պատժամիջոցներ. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է խիստ պատժամիջոցներ կիրառել Իրաքի նկատմամբ այն բանից հետո, երբ վերջինս խորհրդարանին կոչ է արել ամերիկյան զորքերն իր երկրի տարածքից դուրս բերելու համար անել ամեն ինչ, տեղեկացնում է BBC-ն:
ԱՄՆ նախագահը նշել է, որ պատրաստ է Իրաքի նկատմամբ կիրառել աննախադեպ պատժամիջոցներ, որոնք նախկին պատժամիջոցների համեմատ կթվան չափազանց մեղմ:
Թրամփը նաև ասել է, որ ԱՄՆ–ն միլիարդավոր դոլարներ է ծախսել ռազմաբազայի ստեղծման վրա և մտադիր չէ Իրաքից զորքերը դուրս բերել, մինչև Բաղդադը չփոխհատուցի այդ գումարները:
Այս պահին Իրաքում են «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարող միջազգային կոալիցիայի մասը կազմող 5000 ամերիկացի զինվորներ:
Ի դեպ՝ Իրաքի իշխանությունները սկսել են պատրաստել ամերիկյան զորքերի դուրսբերման մեխանիզմ: