շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
ԱՄՆ-ն Իրանի բնակիչներին հորդորել է խուսափել քաղաքացիական նավահանգիստներից, որտեղ գործում են զինվորականները

ԱՄՆ-ն Իրանի բնակիչներին հորդորել է խուսափել քաղաքացիական նավահանգիստներից, որտեղ գործում են զինվորականները

ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունն Իրանի բնակչությանը նախազգուշացրել է, որ իշխանությունները Հորմուզի նեղուցի երկայնքով գտնվող քաղաքացիական նավահանգիստներն օգտագործում են միջազգային նավագնացությանը սպառնացող ռազմական գործողություններ իրականացնելու համար։

Մասնավորապես՝ հրամանատարության տարածած հաղորդագրության մեջ ասված է. «Այդ գործողությունները վտանգում են անմեղ կյանքեր: Ռազմական նպատակներով օգտագործվող քաղաքացիական նավահանգիստները կորցնում են պաշտպանված լինելու իրենց կարգավիճակը և դառնում են օրինական ռազմական թիրախներ՝ համաձայն միջազգային իրավունքի»:

Նշվում է, որ զինվորականները նաև կոչ են արել Իրանի քաղաքացիներին խուսափել բոլոր նավահանգստային կառույցներից, որտեղ գործում են Իրանի ռազմածովային ուժերը: Նավահանգստի աշխատողներին և առևտրային նավերի անձնակազմերին նույնպես խորհուրդ է տրվում խուսափել իրանական ռազմանավերից և ռազմական տեխնիկայից:

ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ ամերիկյան ուժերը կշարունակեն ձեռնարկել բոլոր հնարավոր նախազգուշական միջոցները՝ քաղաքացիական բնակչությանը վնասը նվազագույնի հասցնելու համար։

  • Կիսվել: