ԱՄՆ-ն ի վիճակի չեղավ շահել Իրանի վստահությունը․ Ղալիբաֆ
Վաշինգտոնին չի հաջողվել շահել Թեհրանի վստահությունը: Այս մասին Իսլամաբադում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո սոցցանցի իր էջում գրել է Թեհրանի գլխավոր բանակցող, երկրի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
Նրա խոսքով՝ Պակիստանում անցկացված քննարկումների ժամանակ իր բանակցային թիմը «առաջ նայող» նախաձեռնություններ է ներկայացրել, սակայն Միացյալ Նահանգներին չի հաջողվել ձեռք բերել իրանական պատվիրակության վստահությունը։
«Իրանական պատվիրակության իմ գործընկերները կառուցողական նախաձեռնություններ են ներկայացրել, բայց բանակցությունների այս փուլի վերջնարդյունքում հակառակ կողմը ի վիճակի չեղավ շահել իրանական պատվիրակության վստահությունը: Ամերիկան ընկալել է մեր տրամաբանությունն ու սկզբունքները, և այժմ ժամանակն է, որ նա որոշի՝ ի վիճակի՞ է շահել մեր վստահությունը, թե՞ ոչ»,-նշել է Ղալիբաֆը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Պակիստանից մեկնելուց առաջ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Իսլամաբադում մոտ 21 ժամ բանակցելուց հետո հետո ԱՄՆ-ն և Իրանը չեն կարողացել համաձայնության գալ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ:


