ԱՄՆ-ն հայտարարել է հակամարտության սկզբից ի վեր իրանական 120 նավ խորտակելու մասին
Ամերիկացի զինվորականները շուրջ 7800 թիրախ են խոցել և 120 նավ խորտակել Իրանի հետ շարունակվող հակամարտության 18 օրվա ընթացքում: Այս մասին Fox News հեռուստաալիքի եթերում ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր այդ գործողության 18-րդ օրն է: Այս պահին մենք խոցել ենք ավելի քան 7800 թիրախ, ավելի քան 120 իրանական ռազմանավ հանգչում է օվկիանոսի հատակին»:


