ԱՄՆ-ն բռնագրավել է պատժամիջոցների ենթարկված երրորդ նավթատարը
ԱՄՆ զինված ուժերը Հնդկական օվկիանոսում բռնագրավել են պատժամիջոցների ենթարկված նավթատար՝ այն Կարիբյան ծովի ջրերում հետևելուց հետո: Այս մասին ասված է ԱՄՆ պաշտպանության նախարարության Х սոցիալական ցանցում տարածած հայտարարության մեջ, տեղեկացնում է Reuters-ը:
Նշվում է, որ, ըստ նախարարության, ԱՄՆ զինված ուժերը գիշերը բարձրացել են «Բերտա» լցանավի վրա։
Պենտագոնը նավթատարին մեղադրել է Իրանի հետ կապված պատժամիջոցները շրջանցելու փորձի մեջ։
Հաղորդվում է նաև, որ Կուկի կղզիների դրոշի ներքո նավարկող «Բերտա» նավը կապված է Shanghai Legendary Ship Management Company Limited-ի հետ և ենթարկվում է 2020 թվականի հունվարին սահմանված պատժամիջոցներին՝ ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակի



