ԱՄՆ-ն առգրավել է Վենեսուելայի նախագահի ինքնաթիռը․ CNN
ԱՄՆ իշխանությունները Դոմինիկյան Հանրապետությունում առգրավել են Վենեսուելայի նախագահի ինքնաթիռը և ինքնաթիռը տեղափոխել Ֆլորիդա, հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
«Վաշինգտոնը կարծում է, որ ինքնաթիռը ձեռք է բերվել ամերիկյան պատժամիջոցների շրջանցմամբ։ Ինքնաթիռը երկուշաբթի օրը Դոմինիկյան Հանրապետությունից տեղափոխել են Ֆլորիդա:
Մոտ 13 միլիոն դոլար արժողությամբ ինքնաթիռը վերջին մի քանի ամիսների ընթացքում գտնվում էր Դոմինիկյան Հանրապետությունում»,-նշված է հաղորդագրության մյեջ:
Հաղորդվում է նաև, նախագահն ինքնաթիռում չի եղել։