ԱՄՆ-Իրան համաձայնագիրը շատ վատ է Իսրայելի, ԱՄՆ-ի և Պարսից ծոցի երկրների համար. ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան
ԱՄՆ-Իրան համաձայնագիրը «շատ վատ» է Իսրայելի, ԱՄՆ-ի և Պարսից ծոցի երկրների համար։ Այս մասին Channel 14-ին տված մեկնաբանություններում հայտարարել է ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Դենի Դանոնը:
Նա նշել է, որ, փորձելով հնարավորինս արագ ավարտել բանակցային գործընթացը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանին թույլ է տվել «բարելավել» իր դիրքերը։
«Բայց մենք պետք է սպասենք։ Դեռևս որոշում չկա՝ միայն [բանակցությունները] շարունակելու շրջանակ»,-հավելել է դեսպանը:
Նշենք, որ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներն ու Իրանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ Երկու երկրների միջև շրջանակային համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա ուրբաթ օրը Շվեյցարիայում:
ԱՄՆ նախագահը քննադատում է Իսրայելի ղեկավարությանը Վաշինգտոն-Թեհրան գործարքից առաջ Լիբանանում Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա»-ին հարվածելու համար: Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է, որ Իսրայելի գործողությունները կարող են խանգարել ԱՄՆ-Իրան գործարքին։
Իր հերթին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, թե թույլ չեն տա, որ Իրանը միջուկային զենք ունենա, իսկ իսրայելական բանակը կմնա Լիբանանի հարավում ստեղծված բուֆերային գոտում։



