ԱՄՆ-ից նավթի արտահանման դադարեցումը կհանգեցնի գների աճի. Մակրոնը՝ Թրամփին
Ֆրանսիայի նախագահը Էմանուել Մակրոնը ՄԱԿ-ում Թրամփի հետ հանդիպումից հետո TF1 և France 2 հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին զգուշացրել է, որ ամերիկյան նավթի արտահանման դադարեցումը սխալ կլինի:
Նա, մասնավորապես, նշել է. «Ես նրան ասացի, որ դա վատ որոշում կլինի»։
Ըստ Մակրոնի՝ Ֆրանսիան ամերիկյան նավթից «ուղղակիորեն կախված չէ», սակայն նման քայլը «կհանգեցնի գների աճի»։
Նշենք, որ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ դիտարկում է ԱՄՆ-ից նավթի արտահանման դադարեցման հնարավորությունը՝ մի քայլ, որը կարող է հանգեցնել ավտոլցակայաններում առանց այդ էլ բարձր վառելիքի գների էլ ավելի մեծ աճի։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Politico-ն հայտնել էր, որ Թրամփի վարչակազմը դիզելային վառելիքի արտահանման վրա 90-օրյա արգելք սահմանելու մասին հրամանագրի նախագիծ է պատրաստում։



