ԱՄՆ-ի օրենսդիրներն առաջարկել են դադարեցնել զենքի վաճառքը Սաուդյան Արաբիային
ԱՄՆ-ի դեմոկրատ կոնգրեսականներն առաջարկում են դադարեցնել զենքի վաճառքը Սաուդյան Արաբիային՝ ի պատասխան նավթի արդյունահանումը կրճատելու ՕՊԵՔ+ի որոշման:
«Հաշվի առնելով Սաուդյան Արաբիայի սպառազինությունների ներկայիս համակարգի եւ հնարավոր օտարերկրյա փոխարինողների միջեւ նվազագույն համատեղելիությունը՝ նա քիչ բան կկարողանա անել առաջարկվող օրինագծին արձագանքելու համար, բացի բարի կամքի ոգով ԱՄՆ-ի հետ բանակցությունների սեղանին վերադառնալը»,-հավելել են օրենսդիրները:
Անցած շաբաթ ՕՊԵՔ+ը որոշում Է ընդունել օրական 2 մլն բարելով նավթարդյունահանման բաժնեչափերը կրճատելու մասին: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է, որ «հիասթափված Է արդյունահանումը կրճատելու ՕՊԵՔ+ի անհեռատես որոշումից»: Իր կողմից, արեւմտյան ԶԼՄ-ների հաղորդագրության համաձայն, Սպիտակ տան ներկայացուցիչ Քարին Ժան-Պիեռը ճեպազրույցում նշել Է, որ, Վաշինգտոնի կարծիքով, ՕՊԵՔ+ի այդ քայլը նշանակում Է, որ կազմակերպությունը «ճշտում Է իր դիրքորոշումը Ռուսաստանի հետ», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: