ԱՄՆ պետքարտուղարն ու Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը քննարկել են նավագնացության ազատությունը Հորմուզի նեղուցում
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհանը Մանամայում՝ Պարսից ծոցի երկրների և ԱՄՆ-ի նախարարական հանդիպման շրջանակում, հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, հայտնել է Սաուդյան Արաբիայի Արտաքին գործերի նախարարությունը, տեղեկացնում է Al Arabiya-ն։
Նշվում է, որ պաշտոնյաները դիտարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամերիկա-իրանական համաձայնագրին և Վաշինգտոնի ու Թեհրանի միջև բանակցություններում արձանագրված առաջընթացին։
Կողմերը քննարկել են նաև Հորմուզի նեղուցով նավագնացության անսահմանափակ ազատության ապահովման կարևորությունը, ինչպես նաև Գազայում և Լիբանանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները, ասված է նախարարության հաղորդագրության մեջ։
Հանդիպման արտահերթ շրջանակներում արքայազն Ֆեյսալը առանձին բանակցություններ է վարել նաև Օմանի և Կատարի իր պաշտոնակիցների հետ։
Հիշեցնենք, որ հինգշաբթի ավելի վաղ Ռուբիոն Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի և ԱՄՆ նախարարական հանդիպման մասնակիցներին հայտարարել էր, որ Վաշինգտոնը կցանկանար համաձայնության հասնել Թեհրանի հետ, բայց «ոչ ամեն գնով»՝ միևնույն ժամանակ հավաստիացնելով Պարսից ծոցի դաշնակիցներին, որ նրանց շահերը հաշվի կառնվեն։


