ԱՄՆ-ի օգնությունն Ուկրաինային հնարավոր է՝ կրճատվի, ԵՄ երկրները պետք է պատրաստ լինեն փոխհատուցելու. Բորել
Ամերիկյան օգնությունն Ուկրաինային հնարավոր է՝ կրճատվի, ուստի ԵՄ երկրները պետք է պատրաստ լինեն փոխհատուցել: Այս մասին այսօր հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Ելույթ ունենալով Եվրոպական սոցիալիստների կուսակցության կոնգրեսում՝ նա, մասնավորապես, նշել է. ՛՛Եվրոպացիները, որոնք անհրաժեշտ միջոցներ ունեն, պետք է պատրաստ լինեն, շարունակել աջակցություն ցուցաբերել Ուկրաինային և ԱՄՆ-ից պարտավորություն ստանձնել, քանի որ նրանց աջակցությունը, մեծ հավանականությամբ, կկրճատվի՛՛: