երկուշաբթի, հունիս 22
22 / 6 / 2026
ԱՄՆ-ի կողմից շրջափակման վերացումից հետո Իրան է ժամանել առաջին կոնտեյներատար նավը

ԱՄՆ-ի կողմից շրջափակման վերացումից հետո Իրան է ժամանել առաջին կոնտեյներատար նավը

Ամերիկյան շրջափակման վերացումից հետո Իրան է ժամանել առաջին կոնտեյներատար նավը: Այս մասին հաղորդում է IRIB պետական հեռուստառադիոընկերությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Կոնտեյներատար նավը ժամանել է Շահիդ Ռաջայի նավահանգիստ»,- ասվում է նյութում։

Հիշեցնենք, որ հինգշաբթի գիշերը Թեհրանն ու Վաշինգտոնը հեռավար կարգով ստորագրել են հուշագիր, որը նախատեսում է անհապաղ հրադադար բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ Այն նաև սահմանում է ծովային շրջափակման վերացման և Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնման ժամկետները։

Շաբաթվա սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի նավահանգիստների հասանելիության բացման մասին։ Միևնույն ժամանակ, ինչպես հայտնել է CENTCOM-ը (ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը), ամերիկյան նավերը կմնան տարածաշրջանում՝ համաձայնագրի պահպանումը վերահսկելու համար։

Նախօրեին Իրանի ռազմական հրամանատարությունը հայտարարել էր Հորմուզի նեղուցը փակելու մասին՝ ԱՄՆ-ին մեղադրելով հրադադարի ռեժիմը խախտելու մեջ՝ Լիբանանում Իսրայելի գործողությունների պատճառով։ Թեհրանը Վաշինգտոնին կոչ էր արել հրատապ միջոցներ ձեռնարկել Թել Ավիվի նկատմամբ՝ զգուշացնելով, որ հակառակ դեպքում գործարքի կնքումը կհայտնվի վտանգի տակ։

Այսօր կողմերը պետք է անցկացնեն տեխնիկական բանակցություններ, որոնց ընթացքում կքննարկեն փաստաթղթի վերջնական տարբերակը։

  • Կիսվել: