երկուշաբթի, հունիս 22
22 / 6 / 2026
ԱՄՆ-ի և Իրանի փորձագետները հունիսի 22-ին բանակցություններ կանցկացնեն Շվեյցարիայում

ԱՄՆ-ի և Իրանի փորձագետները հունիսի 22-ին բանակցություններ կանցկացնեն Շվեյցարիայում

Շվեյցարիայում այսօր՝ հունիսի 22-ին, փորձագիտական մակարդակով բանակցություններ են նախատեսված Իրանի և ԱՄՆ-ի միջև։ Կողմերը քննարկելու են հուշագրի իրագործման մեխանիզմներն ու համապատասխան հանձնաժողովների ստեղծումը։ Այս մասին հայտնում է իրանական ISNA գործակալությունը։

«Այսօր՝ երկուշաբթի օրը, Շվեյցարիայում՝ [ԱԳ փոխնախարար Կազեմ] Ղարիբաբադիի նախագահությամբ, Իրանի և ԱՄՆ-ի միջև կանցկացվեն Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի կիրարկման մեխանիզմների և համապատասխան աշխատանքային խմբերի ձևավորման շուրջ տեխնիկական բանակցությունները»,— նշված է գործակալության տելեգրամյան ալիքում։

Միևնույն ժամանակ, Իրանի ԱԳՆ-ն արդեն հայտնել է, որ Շվեյցարիայում ամերիկյան կողմի հետ իրանական պատվիրակության բանակցություններն ավարտվել են։ Ըստ հայտարարության՝ կողմերը հող են նախապատրաստել վերջնական համաձայնագրի շուրջ քննարկումներ սկսելու համար։

  • Կիսվել: