ԱՄՆ բանագնացներ Սթիվեն Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները կարող են Կիև ժամանել այս կիրակի․ Գերագույն ռադայի պատգամավոր
Ամերիկացի բանագնացներ Սթիվեն Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները կարող են Կիև ժամանել այս կիրակի՝ սեպտեմբերի 6-ին: Այս մասին հայտնում է Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ուիթքոֆը և Քուշները, ամենայն հավանականությամբ, Կիև կժամանեն կիրակի», - գրել է նա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուիթքոֆը և Քուշները մտադիր են մոտ ապագայում այցելություններ կատարել Կիև և Մոսկվա:



